«- Իսկ Դուք որևէ քաղաքական ուժի սատարելո՞ւ եք կամ հնարավո՞ր է՝ որևէ ուժի ցուցակով մասնակցեք ընտրություններին։
– Ամեն ինչ էլ հնարավոր է։
– Կա՞ քննարկում քաղաքական ուժերի հետ։
– Կարծում եմ՝ այո։
– Ո՞ւմ հետ, ինչպե՞ս։
– Կասեմ:»։
Սա մեր հեղինակած բլից-հարցազրույցներից չէ: Սա հատված է Վալերիյ Օսիպյանի՝ «Հրապարակ» թերթին տված իրական հարցազրույցից:
«ՉԻ». Իսկապես, Օսիպյանի դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է: Այսօր կարող է լինել ծեծողների կառավարության ոստիկանության բարձրաստիճան սպա, այնուհետև գերի ընկնել, հետո դառնալ ծեծվածների կառավարության ոստիկանապետ, որոշ ժամանակ անց դառնալ օլիգարխի թիկնապահ, իսկ հիմա էլ որոշել զբաղվել քաղաքական գործունեությամբ, որպեսզի հետագայում նորից դառնա որևէ կառավարության անդամ: Իր դեպքում էական չէ՝ կրկին կհամալրի ծեծողների, թե ծեծվածների շարքերը, կարևորը՝ համալրի:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։