Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ այսօր ներառվեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում։ Հարցն ընդունվել է ձայների 93 «կողմ», 21 «դեմ» և 18 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։ Հայ գերիների հարցը քննարկվելու է վաղը։ Հատկանշական է, որ հարցին, ինչպես և սպասվում էր, դեմ են քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները, նաև Ռուսաստանի 5 պատգամավորներ՝ Իրինա Ռոդնինան, Նիկոլայ Ռժակը, Յուրի Օլենիկովը, Սերգեյ Պախոմովն ու Լեոնիդ Սլուցկին։ Ռուսաստանից 7 պատգամավոր էլ ձեռնպահ է քվեարկել։