ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը: Ահա, թե ինչու:
Ա.) Նախ, հայաստանյան շահերի տեսանկյունից քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը:
Բ.) Վաղը երեկոյան նախատեսված այդ քննարկումը ոչ միայն միլիմետր անգամ չի մոտեցնելու Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցի լուծումը, այլ ճիշտ հակառակը՝ վնասելու է այդ գործին: Հիշե՛ք:
Գ.) Ինչու՞: Որովհետև, Եվրոպայի խորհուրդը, եվրոպական ու միջազգային այլ կառույցները, նաև ԵԽԽՎ-ն, մի խոսքով, ողջ միջազգային հանրությունը, որը մատը մատին չտվեց Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց մասնակցությամբ ձեռնարկված վերջին պատերազմի ողջ ընթացքում, չդատապարտեց ուժի կիրառումը արցախցիների դեմ, չդատապարտեց Ալիևի ռազմական հանցագործությունները և գործնական ոչինչ չարեց պատերազմը դադարեցնելու համար, հիմա սեփական դեմքը փրկելու բացառիկ հնարավորություն է ստանում. օդում հնչելիք դատարկ և իրավական որևէ հետևանք չառաջացնող ելույթների միջոցով (գերիների հարցը ներառված է ԵԽԽՎ ընթացիկ հարցերի քննարկման բաժնում- current affairs debate, ինչը նշանակում է, որ չի ընդունվելու որևէ բանաձև, իրավական որևէ հետևանք այդ քննարկումը չի ունենալու)՝ ասելու, որ դատապարտում է Ալիևին, կոչ է անում ազատ արձակել մեր տղաներին և այլն: Բայց ամենակարևորն այլ բան է: ԵԽԽՎ պատգամավորները «հայկական հարցը» այս անգամ ևս օգտագործելու են որպես մանրադրամ մի կողմից Ադրբեջանի ու Ալիևի հետ իրենց ունեցած մեծ հաշիվներում»:
«ՉԻ». Իսկապես երկաթյա փաստարկներ, թե ինչու հայկական կողմը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի գերիների հարցը չընդգրկվեր ԵԽԽՎ նիստի օրակարգում:
Եթե ԵԽԽՎ-ն այդքան անպիտան և անատամ կառույց է, ինչո՞ւ էիք տարիներ շարունակ գովազդում ձեր ելույթները այդ կառույցում: Ինչո՞ւ էիք հատկապես հպարտանում ադրբեջանցի պատգամավորների հարցերին Սերժ Սարգսյանի տված ջախջախիչ պատասխաններով:
Նույն տրամաբանությամբ Ա, Բ, Գ և մինչև Ֆ կարելի է հարցնել՝ այս կամ այն երկրի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը քանի՞ միլիմետր է մոտեցնելու Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձը:
Նույն կերպ կարելի է արձանագրել՝ մեր ինչի՞ն է պետք, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը. չէ՞ որ ժամանակին մատը մատին չխփեց այն կանխելու համար: Ոչինչ չարեց, որ այն տեղի չունենա: Ինչո՞ւ հիմա հնարավորություն տանք, որ փրկեն սեփական դեմքը:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։