Երեխային բռնության ենթարկած կինն ու նրա ամուսինը հանցագործ անցյալ ունեն |hetq.am| – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Երեխային բռնության ենթարկած կինն ու նրա ամուսինը հանցագործ անցյալ ունեն |hetq.am|

hetq.am: Համացանցում երեկվանից տարածված տեսանյութում երեխային բռնության ենթարկող կինը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գրանցված Աննա Մայիսի Արևշատյանն է։

Ըստ ընտրողների ռեգիստրի՝ այն հասցեում, որտեղ գրանցված է կինը, գրանցված է ևս երկու անձ՝ Մադաթյան Թաթուլ Բարիսի, որը նրա ամուսինն է, և Զախարյան Մարիամ Սամվելի։

Աննա Արևշատյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշեցին, որ վերջերս ընտանիքը տեղափոխվել էր Գյումրի, հետո՝ Երևան։ Ըստ նույն աղբյուրների՝ Աննա Արևշատյանն ու Թաթուլ Մադաթյանը ունեն հինգ երեխա։ 

Սոցիալական ցանցերի էջում Աննա Արևշատյանը լուսանկարներ է հրապարակել ինչպես երեխաների, այնպես էլ Թաթուլ Մադաթյանի հետ։ 

Աննա Արևշատյանը, ըստ «Դատալեքս»-ի, 2017 թվականին դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։

Գավառի բնակիչներից մի քանիսը, որոնք նախընտրում են անանուն մնալ, «Հետք»-ի հետ զրույցում պատմեցին, որ Թաթուլ Մադաթյանը իր անչափահաս աղջիկ երեխային բռնաբարելու հոդվածով դատապարտվել է։ Նրա վերաբերյալ գործը «Դատալեքս»-ում փակ է։ Բնակիչներն ասում են, որ նրան հաջողվել է մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո դուրս գալ, քանի որ երեխայի մայրը՝ Թաթուլ Մադաթյանի կինը, բողոքը հետ է վերցրել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Advertisement

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները