Սոցցանցեր

«Արարքը նախատեսում է ազատազրկում 3-ից 7 տարի». Գարիկ Գալիկյան

Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքում գրել է․

Համացանցում տարածված է տեսանյութը, որտեղ կինը բռնության է ենթարկում երեխային։ Տվյալ կինը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության բաժնում։

Այն որ կինը հայտնաբերվել է շատ լավ է, այն, որ ոստիկանությունը շատ արագ արձագանքեց նույնպես շատ լավ է և հուսանք օրենքով սահմանված կարգով արարքին կտրվի համապատասխան իրավական գնահատական։

Իմ գնահատմամբ արարքը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 196 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին և նախատեսում է ազատազրկում 3-ից 7 տարի։

Բայց այս ամենի մեջ ինձ մի քանի բան է շատ հետաքրքիր`

1. Արդյոք այդ կինը անձամբ է միացրել տեսախցիկը և տեսախցիկի առաջ բռնության է ենթարկում երեխային (ըստ տեսանյութի նկարահանումը գաղտնի չէ)։ Եթե այդպես է ուրեմն կինը ունի հոգեկան լուրջ խնդիրներ, և ինչպես է ստացվում, որ համայնքը այսքան ժամանակ, ոչ մի քայլ չի ձեռնարկել։

2.Եթե այլ անձ է նկարահանում, ապա ինչի նկարահանողը չի կանխում, կամ փորձում կանխել բռնությունը, ակամայից դառնալով հանցակից:

3. Ով է տեսանհութը հրապարակել համացանցում` բռնություն գործադրող կինը թե նկարահանողը։

4. Ով է այդ կինը և ինչ կապ ունի երեխայի հետ։

Սա հարցեր է, որոնց պատասխանները հուսամ կստանանք վարույթն իրականացնող մարմնից։

Հ.Գ Յուրաքանչուրիս անտարբերությունը կարող է ծնել նման արարքների կատարման զարգացում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version