Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ «Հրապարակ» ուշագրավ մանրամասներ են հասել։ Ինչպես հայտնի է, երեխային ծեծի ենթարկող ու ստորացնող Աննա Արևշատյանը ձերբակալվել է։
Իրավապահ համակարգին մոտ կանգնած «Հրապարակ»-ի աղբյուրն ասել է, որ կինը հարցաքննության ընթացքում իր կատարած արարքը բացատրել է հետևյալ կերպ, որ դա արել է գումարի դիմաց, այսինքն՝ նկարահանել է ինչ-որ մեկի համար, ով պատրաստ է եղել նման տեսանյութի համար գումար վճարել։ Կինը նաև ասել է, որ այդ անձին չի ճանաչում։