Սոցցանցեր

25 տարի Տեր-Պետրոսյանին ինչում ասես մեղադրեցին, բայց պետական որևէ գաղտնիք չբացահայտեց

Անահիտ Օհանյանը ֆեյսբուքում գրել է.

Հաղթանակը հազար հայր ունի, պարտությունը որբ է:

25 տարի Տեր-Պետրոսյանին ինչում ասես, որ չմեղադրեցին, բայց անարդարությունն արդարացնելու համար պետական որևէ գաղտնիք չբացահայտեց:

Պետության շահն ու անվտանգությունը նրա համար վեր են ամեն ինչից։ Այսպիսին է Տեր-Պետրոսյանը, այսպիսին է պետականամետ գործիչը, իր երկիրը սիրող ՀՀ քաղաքացին։

Ճիշտ է, համեմատել անհամեմատելին անհնար է։ Համեմատել հաղթողին, հզորին, գիտնականին, մեծ դիվանագետին, պետության շինարարին ինչ-որ թափթփուկի, ստախոսի, վախկոտի, պարտվածի, կզողի, մարդասպանի, պետության համար ազգակործան դարձածի հետ անհնար է, բայց երբեմն ստիպված ես ասել իսկությունը, որպեսզի սթափությունդ չկորցնես համատարած ու անվերջանալի թվացող քաոսի մեջ , թե ու՞ր էինք և ու՞ր ենք հասել։

Ունենալ Տեր-Պետրոսյան, ով կարող էր շենացնել ու հզորացնել մեր երկիրն ու երկրիդ արժանապատիվ ղեկավարը լինել, և հանդուրժել էս ոջլոտին, որի համար մարդկային կյանքերն արժեք չունեն, ինչպես իր գրքում էր գրել, թե «ամեն մահ ունի իր բացառիկ իմաստը, մատնահետքի նման բացառիկ և չկրկնվող իմաստը»։

Ազգակործան պատուհասի համար ոչինչ կարևոր չէՙ բացի աթոռից, նրա համար պետական գաղտնիք հասկացություն գոյություն չունի, չկա պետական շահ ասվածը։ Կկոխրճի, կքանդի ամեն ինչ, միայն թե արդարացնի մարդասպանի իր կերպարը։

25 վայրկյան տևողությամբ, ոչինչ չասող, ԱԽ նիստի մոնտաժված, Օնիկ Գասպարյանի գատնազերծված ելույթի ձայնագրությունը վկա։

Ստորև հատված է Տեր-Պետրոսյանի ելույթից.

«Ես Ղարաբաղի մասին ոչ մի պետական գաղտնիք չեմ հայտնի՝ մինչեւ այդ հարցը վերջնականապես չլուծվի: …
Թող ասեն` ես տեղյակ չեմ եղել Շուշիի ազատագրումից, ինձ համար դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Շուշին ազատագրված է: …

Շատ են ասում, որ 1994թ. մայիսին Ղարաբաղի բանակը այնքան հզոր էր, որ կարող էին արդեն գրավել Միրբաշիրն էլ, Եվլախն էլ, Բարդան էլ, Կիրովաբադն էլ, Բաքուն էլ, Լեւոնը չթողեց: Այ ընկեր, եթե մինչեւ այդ այդ յոթ շրջանը գրավեցիք, այդ ո՞նց Լեւոնի չթողնելով գրավեցիք: Եւ եթե Լեւոնը չէր թողնում` այդ 7 շրջանը առանց Լեւոնի թողնելու եք գրավել, ձեզ ի՞նչ էր խանգարում. էլի Լեւոնը թող չթողներ, դուք գնայիք Բաքուն գրավեիք:»

Ամենաընթերցվածները

Exit mobile version