Քաղաքականություն

Ես լևոնական չեմ եղել, ցավոք։ Բայց Ես հասկացա, որ Լևոնը ճիշտ էր և դեռ էն գլխից ասում էր ճիշտը․ Հայկ Մանասյան

Հայկ Մանասյանը ֆեյսբուքում գրել է

Ես լևոնական չեմ եղել, ցավոք։ Վանոյականություն էլ չկար, որ լինեի։

Բայց Ես հասկացա, որ Լևոնը ճիշտ էր, թեև տասնամյակների վաղեմությունից, թեև դավաճանի խարանը վերցնելով, թեև պատերազմ հաղթած նախագահի փառքը դեն նետելով, Լևոնը ճիշտ էր։

Ես հասկացա, որ Լևոնը ոչ թե ճիշտ էր, այլ դեռ էն գլխից ասում էր ճիշտը, աշխարհքաղաքական իրադրությունը, գերհզորների խաղերը, մեր ազգային հույզերի և լարերի վրա մեր իսկ հիմարացած վիճակը և այլոց կողմից շահագործումը։

Լևոնը ճիշտ էր, որովհետև ասաց ճշմարտությունը, որ գոյություն ուներ բանակցային կուլիսներում։

Իսկ հիմա լևոնականության մասին։

Լևոնականությունը գաղափարական մի տրամպլին է, որից սկսում ես, բայց որով չես շարունակում, այլ ճախրում ես իրատեսության, պետականության, աշխարհքաղաքական բևեռների մեջ հավասարակշռվելու տարածքներում։

Ու իմ հասկացած Լևոնականությունը, իմ ընկալած այդ տրամպլինը որպես դառը ճշմարտություն՝ հետևյալն է։

Արցախը Հայաստան է, բայց ոչ Հայաստանի Հանրապետություն։

Ամենաընթերցվածները

Exit mobile version