«Եթե ես հանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կասեմ՝ շնորհակալություն, որ դուք չեք թողնում, որ վերջնականապես կործանվենք, իսկ ԱՄՆ նախագահին պետք է հարցնեմ, ինչո՞ւ եք այդքան ձգում Ցեղասպանության հարցը»:
Հայտարարության հեղինակն այլևս քաղաքական գործիչ Մգեր Արմենիան է:
«ՉԻ». Հայտարարությունը սոցիալական ցանցերում շատերն են ծաղրում: Մինչդեռ հայտնի է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում մեծ լարվածություն կա, առաջիկայում էլ նախատեսվում է երկու երկրների նախագահների հանդիպումը: Առաջարկում ենք, որ մինչ գագաթնաժողովի սկսվելը հանդես գա Մգեր Արմենիան: Նա հաստատ կլիցքաթափի իրավիճակը, երկու նախագահների դեմքին գոնե մի փոքր ժպիտ կհայտնվի և բանակցությունները կընթանան ավելի անկաշկանդ մթնոլորտում:
Հազար ողորմի տիկին Ռիտա Սարգսյանին. եթե նա ողջ լիներ, հաստատ չէր թողնի, որ Մգերը մտներ քաղաքականություն: Ինչ-որ մի ուրիշ խաղալիք կտար, մի ուրիշ բանով կզբաղեցներ, բայց չէր թողնի, որ ամուսնու երկիրը կրկեսի վերածելու ծրագրի մաս կազմի նաև Մգերը:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։