Ուրեմն որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի զզվելիագույն տհաճ մթնոլորտ է հիմա Հայաստանում…
Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.
Ուրեմն որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի զզվելիագույն տհաճ մթնոլորտ է հիմա Հայաստանում, երկու բառով նկարագրեմ
Մի կողմից էն փնթի մասսան է, որ ատամները սրած սպասում են, երբ ա Քոչարյանը, Սերժը կամ Ծառուկյանը գալու իշխանության, որ իրանք էլի մի տեղ մի կանաչ տարածքի հաշվին մի բուդկա դնեն, կամ մի հող սեփականաշնորհեն հանրային տարածքների հաշվին կամ երեխեքի խաղահրապարակների տեղում մի գառաժի թույլտվություն ստանան կամ ապօրինի կառուցեն, ավտոներով հելնեն մայթերին կանգնեն, առանց հարկ տալու մի հատ շաուրմայանոց աշխատացնեն:
Մյուս կողմից էն անինքնասեր, անհայրենիք մասսան, որ պատրաստ ա ամեն գնով արդարացնել Նիկոլին, որի քաղաքական որոշման արդյունքում հազարավոր, ՀԱԶԱՐԱՎՈՐ երիտասարդներ զոհվեցին, հաշմվեցին, կես մարդ դառան, կորցրեցինք պատմական Շուշին և հայրենիքի այլ տարածքներ:
Ու այս ամենը Ղարաբաղի ու հայրենասիրության մասին բարձագոչ կենացների ներքո