Տեր-Պետրոսյանի բացած ցիկլերը ինչպես արդեն գիտենք ի վերջո Հայաստանին փառահեղ նվաճումներ են բերում
Կառլոս Ռաիսյանը ֆեյսբուքում գրել է.
Պապին կապի է : Պապին, որ կապի է ուրեմն ինչ-որ հանգրվանի հասնելու է : Պետք է հաշվի առնել , որ նրա հասած հանգրվանները իրապես , բառի ուղիղ ու բուն իմաստով իրապես աննախադեպ են մեր պետության պատմության մեջ : Վազգենը սիրում էր օգտագործել «ցիկլ» բառը : Լևոնը, որ կապի է կամ ցիկլ է բացում կամ ցիկլ է փակում : Նրա 88-ի բացած ցիկլը արդյունքներով ՝ անգերազանցելի է ու ոչ թե միայն մեր պետության պատմության մեջ , այլև փլուզված ԽՍՀՄ-ի ողջ տարածքում : Անկախացած պետությունը , չկրկնվեմ ինչ պայմաններում փառահեղ հաղթանակ տարավ : Նրա 2008-ի բացած ցիկլը , դժվար, թե մի նորմալ մարդ հակաճառի հանգեցրեց 18-ի Համաժողովրդական շարժման հաղթանակի : Հետո կպարզվեր, որ դա հնարավոր է շատ մեծ ախորժակով ու խոզի նման մսխել , բայց դա արդեն ուրիշ պատմություն է :
Հիմա նա նորից կապի է : Ի վերջո նրա կյանքի ձեռքբերումները , մեղմ ասած , վտանգված են : Նա պետք է հայտնվեր ու հայտնվել է : Ի՜նչ էլ ակտիվ : Նա Հայաստանը կպահի , նա պատասխանատու է : Ես նրա վերջին ժամանակների գործունեությունը կբնութագրեմ ռուսերեն ՝ смертельная хватка :
Ասում են ՝ Քոչարյանի հետ է համագործակցում : Անկեղծ եմ ասում չգիտեմ , նու , ավելի ճիշտ կարծում եմ ոչ թե համագործակցում են , այլ վերջին շփումներից ու երկրի վիճակից ելնելով զենքերը վայր են դրել ժամանակավոր : Հայտնի է, որ Լևոնը բարիկադների վրա գտնվողներին չի խփում : Բայց մի բան գիտեմ ՝ Լևոնը սատանայի հետ էլ կհամագործակցի, եթե դրանից օգուտ լինի Հայաստանին :
Տեսնենք : Կարևորը կապի է : Եթե կապի է ՝ ցիկլ է բացում : Իսկ նրա ցիկլերը ինչպես արդեն գիտենք ի վերջո Հայաստանին փառահեղ նվաճումներ են բերում : Ինչպես կյանքում մի անգամ մի ճիշտ բան է ասել տխրահռչակ մի պատահական միջակություն ՝ Լևոնը մի վատ խասյաթ ունի.վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս :