Արտաքին աշխարհ
Մենք ամբողջովին հերքում ենք հայտարարությունը․ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Բայդենի հայտարարության մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Բայդենի հայտարարությանը, որտեղ նա օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչ մեկից ոչինչ չունենք սովորելու մեր սեփական պատմության մասին։ Քաղաքական պատեհապաշտությունը ամենամեծ դավաճանությունն է խաղաղության ու արդարության դեմ։ Մենք ամբողջովին հերքում ենք հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,– նշել է նա։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: