Արտաքին աշխարհ
Դա լուրջ հարված է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին․ Բայդենի հայտարարությունները անհետևանք չեն մնա․ Էրդողանի աշխատակազմ
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, օգտագործելով «ցեղասպանություն» բառը 1915 թ. իրադարձությունների մասին, մեծ սխալ թույլ տվեց Թուրքիայի հետ կապված: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
«Հայկական սփյուռքի պնդումները հաստատելու փոխարեն, Բայդենը պետք է կոչ աներ հետաքննել այս իրադարձությունները: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ դա լուրջ հարված է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին, և Բայդենի հայտարարությունները անհետևանք չեն մնա: Չնայած Բայդենի պնդումներին՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն չի եղել, և Բայդենի հայտարարությունները իրավական հիմքեր չունեն», – նշված է վարչակազմի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: