Քաղաքականություն

Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ո՞վ է նա

Լրատվամիջոցը որոշ մանրամասներ է պարզել Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ նշանակված անձի մասին։

Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկությունը հայտնում է Aravot.am–ը։

«Սարգիս Գալստյանն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբոր որդին է»,– նշված է կայքում։

Լրատվամիջոցի տեղեկություններով` Սարգիս Գալստյանը 1990-ական թվականների այն ակտիվիստներից է եղել, որոնք ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին և բավական հաճախ էին այցելում Բաքու։

Նշվում է նաև, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեսանյութեր էին տարածվել, որոնցում Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի աշխատակիցը հայտարարում էր, թե իրենց տնօրենն ազգությամբ ադրբեջանցի է, բայց 13 տարի բնակվում է Արցախում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version