Օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ: Ներկայացնում ենք մի հատված նրա մտքերից. «Ընտրությունը լինելու է երկու բևեռների միջև: Մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք պարտված, ստորացված, անարժանապատիվ ապագա՞ և թշվառ ապագա նաև տնտեսությունո՞ւմ, թե՞ մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն և բարեկեցիկ կյանք: Ցավոք էլի սև ու սպիտակի է վերածվելու: Եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, անարժանապատիվ կյանք, մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն»:
«ՉԻ». Պարտադիր չէ ձեր և Նիկոլ Փաշինյանի ուզածը ներկայացնեք որպես հասարակական սպասելիք ու ցանկություն: Երկուսիդ մեծագույն ցանկությունը իրար դեմ պայքարելն է, քանի որ միայն այդ դեպքում կարող եք ձեզ լավագույնս դրսևորել:
Հասարակությունը չի ուզում պարտված, ձախողված իշխանություն, բայց ոչ պակաս էլ չի ցանկանում իշխանություն, որը սկզբում վրեժ է լուծելու, իսկ այնուհետև վերակենդանացնելու է անցյալի վատագույն բարքերը:
Այլ հնարավորությունը ո՞րն է. քաղաքական հակառակորդներին սպանելը ու բանտարկե՞լը: Օրինակ՝ ի՞նչ է անելու Քոչարյանը, եթե 10-15 հոգի որոշի իրեն հայհոյել: Եթե «պրիվետ Ռոբի» համար սպանում են, ապա կարելի է միայն ենթադրել, թե ինչ այլ «հնարավորություններ» կստեղծվեն հայհոյողների համար:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։