Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանի առաջին հայացքից փառավոր քաղաքական կենսագրությունն ու խրոխտ, խարիզմատիկ կեցվածքն ընտրողներին վստահություն է ներշնչում, և այդ վստահությունը բազմապատկվում է Նիկոլ Փաշինյանի մեկը մյուսին հերթ չտվող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարթակներում գրանցած ֆիասկոների ֆոնին, բայց որ՞ն է սպասվող ընտրություններից առաջ սկսված քաղաքական հայտարարությունների անկյունաքարային թեզը, այն հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը պարտված առաջնորդ է, ով ձախողել է Հայաստանի բոլոր ոլորտների աշխատանքը, և այդ ձախողումներն ամփոփելով պատերազմում խայտառակ պարտությամբ և հազարավոր մահերով մեկնըմիշդ վերահաստատել է այն մտահոգությունը, որ նրա հետագա առաջնորդությունը մեր պետությանն ու ժողովրդին սպառնում է ազգային կործանարար աղետով, այնքան կործանարար, որ դա կարող է լինել մայր մտնող Հայաստանի պատմության վերջին թերթվող էջը, այս ֆոնին ահա միակ երկընտրանքը Ռոբերտ Քոչարյանի վերադարձն է, ինքը Քոչարյանը իրար հերթ չտվող հայտարարություններում պնդում է, որ իր պաշտոնավարման ընթացքում շփման գծում զոհեր չեն եղել, տարածքային ամբողջականությունը չի խախտվել, հայաստանը գրանցել է աննախադեպ տնտեսական վերելք, կառավարման համակարգն ունեցել է որակական ահռելի առաջընթաց և այլն։ Քաղաքական փորձառություն և բավարար գիտելիքներ չունեցող միջին վիճակագրական քաղաքացու համար սրանք բավարար փաստարկներ են հայ ժողովրդի փրկության հույսն այդ հղկված կեցվածքով, ամրակուռ առաջնորդին հայրենիքը երկրորդ անգամ սկուտեղի վրա մատուցելու համար։ Պատմությունը սակայն, չսիրելով եթեներ, չի կարող ժամանակ առ ժամանակ մեզ չկանգնեցնել բայցերի առաջ, և Ռոբերտ Քոչարյանի անվան կողքին գալիս իր կեցվածքի պես խրոխտ կեցվածքով կանգնում է մի բայց, որի խորքային ուսումնասիրությունը ոչ միայն թուլացնում, այլ նաև արմատախիլ է անում այդ մարդու կողմից հայրենիքը փրկելու բոլոր սին հույսերն ու երազանքները, և այդ բայցը կոչվում է հոկտեմբերի 27: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մի խումբ զինված անձինք, Նաիրի Հունանյանի առաջնորդությամբ ներխուժում են Հայաստանի Ազգային ժողովի շենք, և գնդակահարում ոչ միայն Հայաստանի ռազմքաղաքական իշխանությանը, այլ նորանկախ հանրապետության անկախացման գործում անկյունաքարային դերակատարություն ունեցած պատմական դեմքերին, ահաբեկչությանը հաջորդած օրերին նախագահ Քոչարյանի բոլոր հայտարարությունների հիմքում աներկբա վեր է խոյանում ցինիզմի անհավանական դրսևորումներ, և մանրակրիկիտ հետաքննություն իրականացնելու, այդ օրերին պետական պահպանության բնագավառի կարևոր պաշտոնյաներին պաշտոնանկ անելու փոխարեն նախագահ Քոչարյանը աշխատանքից ազատում, ապա գեներալի ուսադիրներից զրկում է պաշտպանության նախարարին, առավել ակտիվորեն լծվում է Հայաստանի անկախ Հայաստանի հիմնադիրներից մեկի, Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ, ներքին գործերի Նախարար Վանո Սիրադեղյանի ազատազրկման, և հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման բոլոր պոտենցիալ վկաների ֆիզիկական ոչնչացման գործին։ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ մնացյալ բոլոր մանրամասները պահպանված են ոչ միայն մեր հիշողություններում, այլև մամուլի արխիվներում, և դրանք մանրամասնելու կամ հիշեցնելու կարիք չկա, ցանկանում եմ արձանագրել միայն հետևյալը՝ իր պաշտոնավարման ընթացքում պատերազմում պարտություն կրած Նիկոլ Փաշինյանի հանցանքի կամ մեղավորության կողքին ոչ միայն ավելի համեստ չէ, այլ նաև ավելի աններելի ու սահմռկեցուցիչ է պաշտոնավարման ընթացքում Հայաստանի թիվ մեկ ահաբեկչությունը հանդուրժած, դրա պատվիրատուների բացահայտման համար ոչինչ չարած, այդ ահաբեկչության համար աննձապես մեղավորություն և պատասխանատվություն կրած պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացրած Ռոբերտ Քոչարյանի հանցանքը։ Եվ հիմա, որքան էլ խուսանավենք այն ցավալի փաստից, որ մենք Փաշինյան-Քոչարյան երկընտանքի առաջ ենք, միևնույնն է, մեր մեղավորությամբ կամ պատմական անարդարության բերումով մենք իսկապես այդ ցավալի երկընտրանքի առաջ ենք, ու մեր առջև վեր են խոյանում երկու առաջնորդներ, և Նիկոլ Փաշինյանից հայրենիքը փրկելուց առաջ սիրելի հայրենաիկցներ, վերանայեք Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին, նրա պաշտոնավարման ընթացքում արձանագրված քաղաքական հաշվեհարդարների պատմությունը, ամփոփեք այդ ուսումնասիրությունները հոկտեմբերի 27-ի դիտավորյալ փակուղում հայտնված և պատության գիրկն ուղարկված պատմական ահաբեկչության հետաքննությամբ, և ընտրեք, պատրա՞ստ եք արդյոք այս չափազանց նուրբ ժամանակներում, իր խոցելիության գագաթնակետին գտնվող մեր վերջին պատանք հայրենիքը վստահել Ռոբերտ Քոչարյանին և նրա անփառունակ կենսագրություն ունեցող թիմին։