Հասարակություն

Ավարտվել են «Հայրենիք» կինոթատրոնի շենքի մոտ վթարից հետո վնասված ստորգետնյա անցման հիմնանորոգման աշխատանքները

Ավարտվել են Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց և Գ. Նժդեհ փողոցների հատման մասում՝ նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարակից տարածքում, ավտովթարից հետո վնասված ստորգետնյա անցման հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախկին կինոթատրոնի վնասված սյունն էլ վերականգնելու է շենքի սեփականատերը։ Այժմ ընթանում է վերակառուցման նախագծի համաձայնեցման գործընթացը։ Քաղաքապետարանը մեկ անգամ մերժել է սեփականատիրոջ դիմումը, քանի որ վերջինս ցանկանում էր փոխել շենքի արտաքին տեսքը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version