Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.
«Պատահականություն
…այն պահին, երբ Ռոբերտ Քոչարյանն այցելել է հուշահամալիր, ուղիղ եթերն այդ պահից դադարեցվել է և միայն որոշ ժամանակ անց է նորից վերականգնվել: Հանրայինի ազդանշանով ուղիղ հեռարձակմամբ չի ցուցադրվել Ռոբերտ Քոչարյանի այցը:
Միաժամանակ, հուշահամալիրի տարածքում նույն ժամանակահատվածում ինտերնետ կապի և հեռարձակման խափանում է եղել»:
«ՉԻ». Այ, այ, այ: Ինչպե՞ս կարելի է նման բան անել: Ինչպե՞ս կարելի է հանրային հեռուստատեսությունը դարձնել մեկ քաղաքական ուժի կամ գործչի դուքյան:
Հայաստանի պատմության երանելի ժամանակաշրջանում (1998-2008 թվականներին) Հ1-ը քաղաքական ազատ խոսքի բաստիոնն էր: Ընդդիմությունը գալիս ու քննադատում էր Քոչարյանին: Ընդդիմության լիդերների նկատմամբ կեղտոտ և էժանագին հակաքարոզչություն չէր իրականացվում: Երևի այդպես է հիշում Լևոն Քոչարյանը հոր տարիների Հ1-ը:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։