Քաղաքականություն

Բա չհիշեցնե՞նք 4rd.am

«Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին արևմտամետ կամ ռուսամետ որակելու բոլոր փորձերին, դրանք, անշուշտ, ծիծաղելի են։ 1990 թվականին իշխանության գալով՝ Տեր-Պետրոսյանը Հարավային Կովկասի միակ ղեկավարն էր, որ ի սկզբանե արձանագրեց և հասկացավ՝ հակառուսական քաղաքականություն վարելը զուրկ է որևէ իմաստից և նպատակից։ Արդյունքում՝ հակառուսական դիրքորոշումներ ունեցող Վրաստանն ու Ադրբեջանը տուժեցին, իսկ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանը շահեց։ Ընդ որում, այդ ընթացքում ոչ ոք Հայաստանը ռուսական ֆորպոստ չէր համարում։ Ընդհակառակը, հայկական պետականությանը մեծագույն հարգանքով էին վերաբերվում հենց Ռուսաստանում։ Նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում», «Հայկական ժամանակ» օրաթերթ, 03.09.2008թ.։

Սա ուղղակի, հիշեցինք, երբ իշխանական բայղուշները հանկարծ որոշեցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը կախվածության մեջ է դրել Ռուսաստանից: Իսկ կային ժամանակներ, որ նման բան ասողներին Փաշինյանը իր թերթով «տոպկում» էր: Բայց այն ժամանակ տենց էր պետք, մարդը կարիերա էր սկսել, հաճոյանալու ու փառաբանելու կարիք կար: 

Հիմա նույն ձև ծիծաղ է առաջացնում, երբ սրանք խղճուկ փորձեր են անում իրենց աղետաբեր և կործանարար քայլերի համար պատասխանատվությունը բարդել նախկինների վրա: 

Եվ գիտե՞ք ինչ, Նիկոլ Փաշինյանը մի հատ ահավոր խասյաթ ունի. վերջում միշտ սխալ է դուրս գալիս:

4rd.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version