«Եթե ես վստահ չլինեի, որ հնարավոր է ապահովել 1998-2007թթ-ին արձանագրած տնտեսական հաջողությունները, այս ընտրություններին մասնակցելու հայտ չէի ներկայացնի։ Այո՛, ունեմ վստահություն, որ հաջողելու ենք»։
Հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:
«ՉԻ». Հետաքրքիր է՝ որտեղի՞ց այդ վստահությունը: Քոչարյանը հաստատ մի բան գիտի, բայց չի ասում: Երևի վերևներից (նկատի չունենք՝ Երևանից) ասել են՝ դուխո՛վ, Սեդրակիչ ջան, հենց վերցնես իշխանությունը, նավթի գները «թռնելու են», խոպանչիների միլիարդավոր դոլարներ էլ հոսելու են Հայաստան:
1998-2007 թվականներին աճել է ամբողջ աշխարհի տնտեսությունը, շատ երկրներում աճը մշտապես երկնիշ թիվ է կազմել: Այդպիսին էր համաշխարհային տնտեսության վիճակը: Հիմա այլ է, բայց Քոչարյանը այնպես է ներկայացնում, կարծես ինքն էլ է հավատում Օսկանյանի՝ հայկական վագրի մասին ժամանակին հնչեցրած անեկդոտին:
Շինարարական փուչիկն էլ ևս մեկ անգամ փչելու հնարավորություն թերևս չկա: Լուժկովը մահացել է, և դժվար թե գտնվի մեկը, որը կհամաձայնի կեղտոտ փողերը Երևանում լվանալ:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։