Իսկ ես խորհուրդ կտամ իրենցքայլական Արուսյակ Ջուլհակյանին սառը ջուր խմել ու նայել իր քաղաքական թիմի հայելու մեջ.
Նախագահ Տեր-Պետրոսյանին խորհուրդ տալու բարոյական ոչ մի իրավունք չունեք, տիկի~ն, դուք բոլորդ «ազգակործան պատուհասների» խմբակ եք և պատմության մեջ մնալու եք հենց այդ գնահատականով:
Ձեր իշխանություն կոչվածը կործանեց մեր Արցախը, վտանգեց մեր Հայաստանը, որբացրիք մեր մայրերին, ժողովրդի մի մասին սարքեց անտունի… ու մի ախ էլ չասաց:
ԱԺ-ում կրկին հայտնվելու նպատակով դուք ցանկանում եք ավարտին հասցնել Չարքի սև գործը ու անհոգ և անպատիժ վայելել դրա արդյունքները:
Չի ստացվի, թույլ չենք տա: Ե’ ս թույլ չեմ տա, տիկին !
Մի անգամ ասել եմ. կյանքը շարունակվում է, ոտնատեղ թողեք մեր երկրում ձեր ապագան շարունակելու համար, մի այրեք բոլոր կամուրջները…