Նախագահ Տեր-Պետրոսյանին խորհուրդ տալու բարոյական ոչ մի իրավունք չունեք, տիկի՜ն, դուք բոլորդ «ազգակործան պատուհասների» խմբակ եք
Եվա Ադամյանը ֆեյսբուքում գրել է.
Իսկ ես խորհուրդ կտամ իրենցքայլական Արուսյակ Ջուլհակյանին սառը ջուր խմել ու նայել իր քաղաքական թիմի հայելու մեջ.
Նախագահ Տեր-Պետրոսյանին խորհուրդ տալու բարոյական ոչ մի իրավունք չունեք, տիկի~ն, դուք բոլորդ «ազգակործան պատուհասների» խմբակ եք և պատմության մեջ մնալու եք հենց այդ գնահատականով:
Ձեր իշխանություն կոչվածը կործանեց մեր Արցախը, վտանգեց մեր Հայաստանը, որբացրիք մեր մայրերին, ժողովրդի մի մասին սարքեց անտունի… ու մի ախ էլ չասաց:
ԱԺ-ում կրկին հայտնվելու նպատակով դուք ցանկանում եք ավարտին հասցնել Չարքի սև գործը ու անհոգ և անպատիժ վայելել դրա արդյունքները:
Չի ստացվի, թույլ չենք տա: Ե’ ս թույլ չեմ տա, տիկին !
Մի անգամ ասել եմ. կյանքը շարունակվում է, ոտնատեղ թողեք մեր երկրում ձեր ապագան շարունակելու համար, մի այրեք բոլոր կամուրջները…