Սոցցանցեր

Բարի լույս, տիկին Արուսյակ, Ձեր… լվացքը չորացե՞լ է

Մարգարիտա Նիկոլաևնան ֆեյսբուքում գրել է.

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատող Նիկոլիքայլական Արուսյակ Ջուլհակյանը տարիներ շարունակ հենց նույն Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածներն ու ելույթներն էր կարդում, լսում ու տարածում։

Այնքան կարդաց, լսեց ու տարածեց, երևի կարծեց, թե ինքն արդեն քաղաքական գործիչ է դարձել։ Հիմա էլ, չզարմանաք, ծիծաղից չմեռնեք, Կարապետ Ռուբինյանի տղու պես չապշեք, արդեն խորհուրդ է տալիս Առաջին նախագահին։

Պատկերացնո՞ւմ եք, Արուսյակը, Ջուլհակյան Արուսյակը, Նիկոլիքայլական, կապիտուլյացիա ստորագրած քաղաքական ուժի մի մասնիկը խորհուրդ է տալիս Արցախն ազատագրած Նախագահին։

Լավ, ո՞նց կարող է մարդն ինքն իր կամքով իրեն այս աստիճան ծիծաղելի վիճակում դնել։ Հետաքրքիր է, երբ Արուսյակը, Ջուլհակյան Արուսյակը, Նիկոլիքայլական, կապիտուլյացիա ստորագրած քաղաքական միավորի անդամը կողքից նայում է իր հարցազրույցն ու հանկարծ հայտնաբերում, որ ինքը խորհուրդ է տալիս Հայրենիք ազատագրած, պատերազմ հաղթած նախագահին, ի՞նչ է զգում։

Բարի լույս, տիկին Արուսյակ, Ձեր… լվացքը չորացե՞լ է։

Ամենաընթերցվածները

Exit mobile version