Քոչարյանը որ մտավ պառլամենտ, Մտնելու համար, առաջին հերթին իշխանությունն ա մեղավոր լինելու, հետո նոր ժողովուրդը։
Իշխանությունը մեղավոր ա էնքանով, որ չկարողացավ թիվ մեկ ոճրագործին կալանավորել, հետևաբար նաև չի կարողանալու վերահսկել ընտրությունների թափանցիկությունն ու դրա օրինականությունը։
Ժողովուրդը մեղավոր կլինի էնքանով, որ էրկու կոպեկի համար, կգնա իր ձայնը կվաճառի ու կընտրի Քոչարյանին, հանուն կես կիլո մակարոնի, ինչու ոչ, նաև հանուն հիշողության, որ իրա թվերին, երեք հազար դրամը, կարգին փող էր….
Հատուկ դմբլդոխների համար հիշեցնեմ, որ Քոչարյանի օրոք Հայաստանի ամբողջ էներգառեսուրսները «նվիրվեցին» Պուծինին։ Ինչ-որ 200 միլիոն դոլլար պարտքի դիմաց։
Սպանվեցին առնվազն 7 հոգի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում էր Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը։ Իսկ էդ բոլորի «անվտանգությունը» վստահված էր Սերժիկ Սարգսյանին, որը՝ ոչ միայն հրաժարական չտվեց ու չդատվեց, այլ ավելի բարձր պաշտոններ զբաղեցրեց։
Ընտրությունը մեր բոլորինս ա, կամ վերադառնում ենք արյունոտ 20 ամյակ, կամ ընտրում ենք զարգացող Հայաստանի վաղվա ապագան։