Նա երբեք իշխանության չի հասել քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում, այլ` նշանակմամբ (այլոց «դաբռոյով»), հեղաշրջմամբ, բռնությամբ ու ընտրություններ կեղծելով
Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է․
«Ես Ղարաբաղի նախագահ եմ դառել ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում, ուղղակի ազգային ազատագրական շարժում էր և այդ շարժման մեջ ներգրավվելով, առաջնորդելով շարժումը դառել եմ նախագահ: Հիմա սա քաղաքականությամբ զբաղվե՞լ է նշանակում, թե՞` ոչ: Կարծում եմ` ոչ: Ինձ երբեք քաղաքական գործիչ չեմ համարել: Եվ այսօր էլ ես ինձ չեմ համարում քաղաքական գործիչ: Անկեղծ ասեմ»:
Որքան էլ Քոչարյանի ինքնախոստովանությունը քաղաքագիտական տեսանկյունից անհեթեթ թվա, այնուամենայնիվ նա ճշմարտությունն ա ասում: Նա երբեք իշխանության չի հասել քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում, այլ` նշանակմամբ (այլոց «դաբռոյով»), հեղաշրջմամբ, բռնությամբ ու ընտրություններ կեղծելով: Ու սա զուտ իրականության արձանագրում չի, այլ նաև պարզ տրամաբանություն: Եթե դու իշխանության ես հասնում քաղաքականությամբ չզբաղվելու արդյունքում` չլինելով քաղաքական գործիչ, հետևաբար կամ քեզ նշանակում են, կամ հեղաշրջում ես իրականացնում, կամ բռնությամբ ընտրություններ ես կեղծում, կամ էլ բոլորը` հերթականությամբ: