Սոցցանցեր
Թուրքիայում TikTok-ի հնարավոր փակման մասին պաշտոնական տեղեկություն չկա
Թուրքական սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են Թուրքիայում TikTok-ի հնարավոր փակման հարցը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նրանք ուսումնասիրում են հավելվածի հասանելիության ներկայիս կարգավիճակը և հնարավոր սահմանափակման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները։ Քննարկումներում նշվում է, որ TikTok-ի ամբողջական փակումը հաստատող որևէ պաշտոնական որոշում կամ հայտարարություն դեռևս չկա։ Այս պահին հավելվածի փակման մասին շրջանառվող տեղեկությունները մնում են չհաստատված պնդումների մակարդակում։
Աղբյուր՝ 168.am
Սոցցանցեր
Դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ․ հայտարարություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է տարածել․
Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։
Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ . քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ։
Սոցցանցեր
Ինչից է մահացել ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը
Մահացել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։ Խմբակցությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ 38-ամյա պատգամավորը տանը հանկարծամահ է եղել։
ՔՊ խմբակցությունից հավելեցին՝ մահվան նախնական վարկածը սրտի կաթվածն է։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է նրա մահվան կապակցությամբ։
«Ցավակցում եմ մեր ընկեր ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ», – գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Մաթևոս Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել 2021թ. հունիսի 20-ին:
Սոցցանցեր
Էկոնոմիկայի նախարարությունը 64 հազար դոլար է փոխանցել Վահրամ Թոքմաջյանին «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել Վահրամ Թոքմաջյան անհատ ձեռնարկատիրոջ հետ՝ վերջինիս փոխանցելով 25 մլն 800 հազար դրամ` մոտ 64 հազար դոլար։
Վահրամ Թոքմաջյանը, ով պատմաբան է, պատմության ուսուցիչ եւ ժամանակին աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, պարբերաբար հանդես է գալիս հրապարակախոսական բնույթի հրապարակումներով: Այդ գումարի դիմաց նա պետք է կազմակերպի «Գիտության եւ գործարարության օրեր» անունը կրող համաժողովի հանրայնացման աշխատանքները, կարճ ասած՝ պետք է ֆեյսբուքում ու մյուս սոցցանցերում էջեր վարի, պարբերաբար հաղորդագրություններ տեղադրի, գովազդներ միացնի, ինչպես նաեւ համաժողովի օրը ապահովի 30 լրատվամիջոցի ներկայություն այդ համաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ 2-ին` Սունդուկյանի անվան թատրոնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
-
Հասարակություն10 hours agoԵրևանում շինարարական կռունկի փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել
-
Արտաքին աշխարհ5 hours agoՎաշինգտոնը քննարկում է քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը
-
Հասարակություն5 hours agoԳագիկ Բեգլարյանը վիճարկում է զենքի թույլտվությունները չեղարկելու որոշումները
-
Հասարակություն7 hours ago«Սարփի» մաքսակետում հայտնաբերվել է 1229 գրամ չհայտարարագրված ոսկյա իր
-
Առողջություն8 hours agoՍԱՏՄ-ն գազավորված ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում վերահսկողություն է իրականացրել
-
Տնտեսություն7 hours agoTesla-ն առաջին հաճախորդներին է հանձնում Semi էլեկտրական բեռնատարները
-
Տնտեսություն7 hours agoՌուսաստանը սահմանափակել է մի շարք երկրներ 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ գումարի արտահանումը
-
Քաղաքականություն5 hours agoՀովիկ Ավանեսովը ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման և Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնությունների մասին