Առողջություն

ՍԱՏՄ-ն գազավորված ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում վերահսկողություն է իրականացրել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին երկու ամիսների ընթացքում ստուգումներ է իրականացրել Հայաստանի մարզերում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 տնտեսավարողի մոտ։

ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ խախտումներ չեն հայտնաբերվել միայն երկու արտադրամասում՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող Արուսյակ Աբելյան ԱՁ-ին պատկանող «Նոր Գառնի» և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Առռոմա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Առռոմա» ապրանքանիշերի արտադրամասերում։

Տեսչական մարմնի տվյալներով՝ 13 տնտեսավարողի մոտ արձանագրվել են միայն մակնշման խախտումներ։ Նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության և տուգանվել։

Եվս 39 տնտեսավարողի գործունեություն կասեցվել է։ Նրանցից 37-ի դեպքում արձանագրվել են ինչպես լաբորատոր փորձաքննությամբ բացահայտված, այնպես էլ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Երկու տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version