Հասարակություն

«Սարփի» մաքսակետում հայտնաբերվել է 1229 գրամ չհայտարարագրված ոսկյա իր

«Սարփի» մաքսային անցակետում կանխվել է պարտադիր հայտարարագրման ենթակա խոշոր չափերի ոսկյա իրերի ներկրումը։ Եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ օտարերկրյա քաղաքացու ձեռքի պայուսակի և ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է 1229 գրամ ոսկյա իր։ Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 259 հազար 930 լարի։ Քաղաքացու վերաբերյալ գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version