Արտաքին աշխարհ

«Միասնության ուժ 2026» զորավարժությունն անցկացվում է Նախիջևանում

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Ադրբեջանում շարունակվում է «Միասնության ուժ 2026» համատեղ զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի զինված ուժերը։

Զորավարժությունը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղում, այնուհետև տեղափոխվել Նախիջևան։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է վարժանքների կադրեր՝ ընդգծելով համատեղ գործողությունները, համակարգվածությունն ու զորքերի պատրաստվածությունը։

Նախիջևանից հետո զորավարժությունը կանցկացվի նաև Կասպից ծովի տարածքում և կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version