Հասարակություն

ՔԿ-ն չի հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի և անհետ կորածների անունները

Քննչական կոմիտեն NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3.833 անձ, այդ թվում՝ 3.755 զինծառայող և 78 քաղաքացիական անձ։

Կոմիտեի տվյալներով՝ 191 անձի գտնվելու վայրը դեռևս անհայտ է։ Նրանցից 172-ը զինծառայողներ են, իսկ 19-ը՝ քաղաքացիական անձինք։

Միաժամանակ Քննչական կոմիտեն չի տրամադրել զոհվածների և անհետ կորածների անվանացանկը, նրանց ծննդյան ամսաթվերը, ինչպես նաև ԴՆԹ հետազոտության մեջ գտնվող և նույնականացված մարմինների թվաքանակը։

Գերատեսչությունը նշել է, որ հարցումների այդ հատվածին վերաբերող տեղեկության տրամադրումը մերժվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version