Հասարակություն
Գագիկ Բեգլարյանը վիճարկում է զենքի թույլտվությունները չեղարկելու որոշումները

Երևանի նախկին քաղաքապետ և ՀՀ տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Ներքին գործերի նախարարության։ Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն։
Բեգլարյանը պահանջում է անվավեր ճանաչել մի շարք զենքերի թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՆԳՆ որոշումները։ Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, հայցն ընդունել է վարույթ։
Դատարանը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից պահանջել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել 15.07.2026 թվականի որոշմամբ թիվ Ն-707, թիվ Ն-707/2, թիվ Ն-707/3, թիվ Ն-707/4, թիվ Ն-707/5, թիվ Ն-707/6, «Ակոս-841», «Ակոս-841/2» և թիվ 07/147 թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու որոշումների հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը։
Դատաքննությունը նշանակվել է 2027 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 11:00-ին։
Աղբյուր՝ aravot.am