Հասարակություն

ՀՌՀ-ն կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակումը

Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրության հեռարձակման հանգամանքները։ Այս մասին հայտնել է ՀՌՀ-ն՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատասխանատուների նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառվեն։

ՀՌՀ-ի հայտարարության համաձայն՝ համերգը հեռարձակվել է 44-օրյա պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցին։ Հեռարձակումը հանրության շրջանում առաջացրել է դժգոհություն, քննադատություն և վրդովմունք։

Հանրային հեռուստաընկերությունը դեպքից հետո հրապարակային հայտարարությամբ ընդունել էր իր սխալը և ներողություն խնդրել հանրությունից։

Հանրային հեռարձակողի խորհուրդը նշել է, որ ուսումնասիրությունից հետո իր լիազորությունների շրջանակում միջոցներ կձեռնարկի՝ հանրության համար գերզգայուն թեմաների նկատմամբ պատասխանատվության բացակայությունը հետագայում բացառելու նպատակով։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version