Արտաքին աշխարհ
Ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով «Աէրոֆլոտ»-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Տաշքենդում

«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա SU273 չվերթն իրականացնող Boeing 777 ինքնաթիռը երեքշաբթի հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդի օդանավակայանում։ РИА Новости-ին հայտնել է օդանավակայանի աշխատակիցը՝ պատճառը եղել է ուղևորներից մեկի վատ ինքնազգացողությունը։
Օդանավ են ուղարկել բժշկական բրիգադ, որից հետո Ռուսաստանի քաղաքացի ուղևորը դուրս է բերվել չվերթից։ Ինքնաթիռը Տաշքենդում վայրէջք է կատարել տեղական ժամանակով 17:38-ին։ Անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելուց հետո Boeing 777-ը վերսկսել է թռիչքը և 18:58-ին մեկնել Մոսկվա։
Աղբյուր՝ 168.am