Տնտեսություն

«Պռոշյանի կոնյակի գործարանում» խաղողի մթերումները հասել են 13 հազար տոննայի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ՝ խաղողի մթերման ընթացքին ծանոթանալու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահին մթերվել է շուրջ 13 հազար տոննա խաղող։ Մթերման սեզոնի ընթացքում նախատեսվում է ընդունել ավելի քան 32 հազար տոննա խաղող։

Գերատեսչության փոխանցմամբ՝ մթերումն իրականացվում է միջինը 140 դրամ մեկ կիլոգրամի դիմաց, իսկ օրական մթերվող խաղողի ծավալը կազմում է շուրջ 1 500 տոննա։

Այցի ընթացքում Գևորգ Պապոյանը ծանոթացել է գործընթացի կազմակերպմանը և արձանագրել, որ այն ընթանում է բնականոն ու կազմակերպված կերպով։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version