Հասարակություն

Դեֆանս Հաուզինգը պարզաբանել է սեպտեմբերի 29-ի ողբերգական դեպքի հանգամանքները

Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Դեֆանս Հաուզինգ թաղամասում երեք անձի մահվան պատճառ դարձած դժբախտ դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում։

Ընկերության պարզաբանմամբ՝ դեպքը տեղի է ունեցել համապատասխան աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ։ Ընկերությունը նաև նշել է, որ մահացած երեք անձինք Դեֆանս Հաուզինգ Ինվեստի աշխատակիցներ չեն եղել։

Դեֆանս Հաուզինգ Ինվեստը թաղամասի կառուցապատողն է, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում են պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող տարբեր կազմակերպություններ։ Ըստ ընկերության՝ այդ կազմակերպություններն իրենց հատկացված տեղամասերում պատասխանատու են աշխատանքների կազմակերպման, իրականացման և աշխատանքի անվտանգության նորմերի պահպանման համար։

Ընկերությունը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին ու հարազատներին և նշել, որ շահագրգռված է դեպքի օբյեկտիվ ու բազմակողմանի քննությամբ՝ համագործակցելով իրավասու մարմինների հետ։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version