Սպորտ

Ուսման Նուրմագոմեդովը պատրաստ է UFC-ում Արման Ծառուկյանի դեմ մենամարտին

PFL-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը հայտարարել է, որ պատրաստ է UFC-ում իր նորամուտը նշել Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի դեմ մենամարտով։

Նուրմագոմեդովի խոսքով՝ UFC-ն կարող է կազմակերպել այդ հանդիպումը, քանի որ Ծառուկյանի հաջորդ մրցակցի հարցում այլ տարբերակներ քիչ են։ Նա նաև նշել է, որ եթե կազմակերպությունը վստահ լիներ Իլիա Թոփուրիայի՝ Ծառուկյանին հաղթելու հնարավորության վրա, այդ մենամարտը վաղուց կկայանար։ Սակայն, ըստ Նուրմագոմեդովի, Թոփուրիան UFC-ի համար կարևոր մարզիկ է, ինչի պատճառով այդ զույգի հանդիպումը քիչ հավանական է։

Նուրմագոմեդովը հավելել է, որ Փեդի Փիմբլեթը ևս կազմակերպության նախընտրելի մարզիկներից է, չնայած Ջասթին Գեյջին վերջերս հաղթել է նրան։ Նրա գնահատմամբ՝ ցանկացած UFC մարտիկի դեմ մենամարտը կարող է հետաքրքրել հանդիսատեսին, իսկ Ծառուկյանի դեմ հանդիպումը հատկապես լավ կվաճառվի։ Նուրմագոմեդովի խոսքերը մեջբերում է Championat-ը։

Ավելի վաղ UFC-ի թեթև քաշայինների վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտնել էր, որ նախատեսում է 2027 թվականի սկզբին մենամարտել այդ քաշային կարգի գործող չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version