Արտաքին աշխարհ

Պենտագոնը մինչև 2027 թվականը կկրճատի բարձրագույն զինվորական հաստիքների թիվը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախատեսում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների համար նախատեսված հաստիքների թիվը։ Fox News-ի հաղորդմամբ՝ Հեգսեթը ծրագիրը հաստատել է սեպտեմբերի սկզբին։

Փոփոխությունները վերաբերում են ԱՄՆ ցամաքային զորքերին, ռազմածովային և ռազմաօդային ուժերին, ինչպես նաև համատեղ զինված ուժերի հաստիքներին։ Կրճատումները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Միաժամանակ նշվում է, որ ծրագիրը չի ենթադրում գործող գեներալների և ծովակալների զանգվածային հեռացում։ Որոշ հաստիքներ կարող են իջեցվել ավելի ցածր զինվորական աստիճանի, իսկ մյուսները՝ ամբողջությամբ վերացվել։

Նոր թիրախը կրկնապատկում է նախորդ տարվա 10%-անոց կրճատման նպատակը։ Հեգսեթը փոփոխությունները ներկայացնում է որպես զինված ուժերի ղեկավարության կառուցվածքը պարզեցնելու և բարձրագույն հրամանատարական օղակների ավելորդ հաստիքները կրճատելու միջոց։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version