Հասարակություն
Շրջիկ սպասարկման գրասենյակները հոկտեմբերի 1-ին կաշխատեն Գառնիում և Վարդենիսում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հոկտեմբերի 1-ին քաղաքացիներին ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքում սպասարկումը կիրականացվի ժամը 10։30-ից 16։00-ը՝ համայնքապետարանի հարևանությամբ, իսկ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ ժամը 11։30-ից 16։00-ը՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շրջիկ գրասենյակներում քաղաքացիները կարող են օգտվել միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև հաշվառման-քննական բաժինների ծառայություններից։ Մասնավորապես՝ հնարավոր է փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական և տեղեկանքներ։
Շրջիկ սպասարկման միջոցով քաղաքացիները կարող են նաև փոխանակել կամ կորստի դեպքում վերականգնել վարորդական իրավունքի վկայականը, սեփականության վկայականը և հաշվառման վկայագիրը, ինչպես նաև օգտվել հաշվառման-քննական բաժինների այլ ծառայություններից։
Հոկտեմբերի 2-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ սեպտեմբերի 24-ին և 25-ին ընդունված դիմումների շրջանակում փաստաթղթերը հանձնելու համար։
Աղբյուր՝ 168.am