«Հայաստանի ղեկավարը հմտորեն է նավարկում։ Նա վարպետ է» The New York Times 1991թ.
The New York Times. «Հայաստանի ղեկավարը հմտորեն է նավարկում»
1991 թվականի ապրիլին «The New York Times»-ում հրապարակված տվյալ հոդվածն անդրադառնում է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը:
«Հայ ղեկավարը նոր ժամանակաշրջանի խորհրդային այն քաղաքագետներից է, որ կարող է ժպտալ՝ ընդունելով, որ Գորբաչովը, համայնավարության [կոմունիզմի] հոգնած վագրին հեծած կարող է դեռեւս ձգտել ամբողջատիրության վերադարձին։
«Սակայն դա չի հաջողվի», – ասում է Լ.Տեր-Պետրոսյանը` շուռումուռ տալով ձեռքի սիգարակալը, կարծես ապագայի վրա սեւեռելով այն։ «Վաղ թե ուշ Գորբաչովն ու կենտրոնական կառավարությունը ընդունելու են նոր իրականությունը. այն, որ հանրապետություններն արդեն իրագործում են իրական իշխանությունը եւ սկսում են հարցերը լուծելու քաղաքական անարյուն միջոցներ գտնել»։ […]
«Նա վարպետ է նաև Կրեմլի հետ փոխզիջումների գնալիս։ Օրինակ, մինչ Լիտվան սրեց խորհրդային բանակում ծառայության հարցը` հրահանգելով իր զինակոչիկներին չծառայել այնտեղ, այդպիսով նրանց վերածելով պատանդների, որոնք ի վերջո ձերբակալվեցին ու դատի տրվեցին, Տեր-Պետիրոսյանը աստիճանաբար գործնական փոխզիջողության հասավ ուղղակի զինվորական պաշտոնյաների հետ։ Այդ համաձայնությունը թույլ է տալիս, որ հայ երիտասարդների մեծ մասն իր ծառայությունը անցկացնի հանրապետությունում [Հայաստանում], միաժամանակ ապահովելով, որ ցանկացողներն այլ վայրերում ծառայեն:»