Արդեն ամբողջ քաղաքական դաշտը աշխատում է Տեր-Պետրոսյանի դեմ
Ռադա Թեյմուրազյանը ֆեյսբուքում գրել է.
Հայտնի չէ ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի, թե ոչ, բայց արդեն ամբողջ քաղաքական դաշտը աշխատում է Տեր-Պետրոսյանի դեմ։ Մոռացել են, թե ինչու են առհասարակ արտահերթ ընտրություններ տեղի ունենալու, ինչն է պատճառը, որ այստեղ հասանք ու ինչ անել հետո։ Լևոնն է մեղավոր։ Վերջացավ։
Նման պատկեր էր նաև 2008-ին, երբ բոլորը մոռացել էին, թե ինչի համար են հավաքվել ու զբաղված էին Լևոն սևացնելով։ Այն ժամանակ էլ նույն բառապաշարն էր, ինչ հիմա։ Նա շանս չունի, նրա ժամանակն անցել է, մութ ու ցուրտ, հացի հերթ, տալոն։
Ու ի՞նչ եղավ հետո։ Լևոնը հաղթեց, բայց հաղթանակը մարտի մեկի կրակոցներով մեզնից խլեցին։
Եթե որևէ քաղաքական ուժ շանս չի ունենում, նրան չեն էլ հիշում, հարկ չեն համարում անդրադառնալ և իրենց թանկագին ժամանակը վատնել։ Բայց հիմա ՀԱԿ-ին ու նրա առաջնորդին ինչ-որ շատ են «հիշում»։ Իսկ եթե այս աղետի մասին տասնյակ տարիներ ահազանգողն իսկապես շանս չունի, դա մեր ազգային ամոթն է։