Բռնություններով, սպանություններով, հազարավոր մարդկանց արտագաղթի պատճառ դառնալով, հոկտ. 27-ին պետությունը գլխատելով…
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքում գրել է.
թե բա Աբու Ալլահ Մահարի…
ու էս անձը զբաղեցրել է Հայաստանի նախագահի պաշտոնը, էս մարդը աշխարհում հանդես է եկել քո ու իմ անունից, այս անձը մարմնավորել է հավաքական հայ ժողովուրդի կերպարը
Ոչ մի զարմանալի բան չկա, որ հենց նա պետք է կեղծ տեղեկանքով առաջադրվեր ՀՀ նախագահի պաշտոնում, բռնություններով, սպանություններով, գնդակահարություններով, բանտարկություններով, հազարավոր մարդկանց արտագաղթի պատճառ դառնալով, հոկտ. 27-ին պետությունը գլխատելով, արցախյան հիմնահարցի լուծման հայանպաստ բոլոր հնարավորությունները չեզոքացնելով, Արցախը բանակցային սեղանից դուրս դնելով, պետությունը ավազակապետության վերածելով, մաֆիային և քրեաօլիգարխիային պետական կառավարմանը մասնակից դարձնելով, քաղաքական ընդդիմախոսներին գնդակահարելով, ընդդիմախոսների ընտանիքներին հետապնդելով, լրագրողների ծեծեր կազմակերպելով, խմբագիրներին սպառնալով, անհնազանդ խմբագիրներին բանտարկելով, բանակը Երևանի կենտրոնում խաղաղ ցույցերը ցրելու համար ներգրավելով, պաշտոնավարման տասը տարիներին միայն անձնական հարստության մասին մտածելով, բոլոր՝ համապետական և տեղական ընտրություններն ու հանրաքվեն կեղծելով, գիրք կարդալը, կրթությունը նսեմացնելով, անհավատությամբ և որևէ անգամ չխաչակնքվելով, Մարտի 1-ին քաղաքացիներին գնդակահարելով, Հայաստանին Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի ֆինանսավորումից զրկելով, Քըրք Քըրքորյանի Հայաստանին հատկացրած հարյուր միլիոնավոր դոլարների հասնող օգնությունը թալանելով, աղետի գոտին աղետի գոտի թողնելով, ղարաբաղցի-հայաստանցի թշնամանք սերմանելով և խորացնելով, Հայաստանի քաղաքական և տնտեսական շահը ստորադասելով այլոց, «Գույք պարքի դիմաց» դավաճանական գործարքը իրագործելով, Լաչինի ճանապարհը Մեղրիի միջանցքով փոխանակելու ծրագրին համաձայնելով, Սահմանադրական դատարանի կողմից վիճարկված ընտրությունների արդյունքները մեկ տարի անց վստահության հանրաքվեի պահանջ ներկայացնող պաշտոնավարման տարիներին սպանվել է ՀՀ գլխվոր դատախազ, Ռազմական ոստիկանության պետ, ՆԳ փոխնախարար, ՀՀ վարչապետ, ՀՀ ԱԺ նախագահ, ԱԺ փոխնախագահներ, ԱԺ պատգամավորներ, տասնյակ ընդդիմադիր հակառակորդներ, պիտի հասներ մեր օրերը և իր քաղաքական ընդդիմախոսների դեմ ահռելի միջոցներ ներդնելով պատվիրեր ստահոդ լուրեր, տեղեկություններ, հանդուրժեր ամենաամոթալի հայհոյախառն լեզուն՝ բացահայտելով իր իրական էությունն ու ատելությունը մեր ժողովրդին, հավակներ վերադառնալ իշխանության:
Դավաճանների և սրիկաների պատասխանը՝ հունիսի 20-ին:
Հ.Գ. Այդ անձի կողմից պետության դեմ բազմաթիվ այլ կարևոր հանցագործություններ եմ բաց թողել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը: