Բնակարաններ, հողամասեր ու մեծ գումար. Առուշ Առուշանյանի և նրա կնոջ հարստությունը. հայտարարագիր
Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայտարարագիրը քիչ առաջ աչքովս ընկավ։ Նա 2019թ-ի հայտարարագրում որպես անշարժ գույք հայտարարագրել է՝ -1 առանձնատուն, -2 հողամաս-1 արտադրական նշանակության շինություն: Որպես շարժական գույք Առուշանյանը հայտարարագրել է ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Որպես կանխիկ գումար հայտարարագրել է՝-240,000,000 դրամ, -380,000 դոլար և-112,000 եվրո: Տվյալ տարվա ընթացքում համայնքապետի պաշտոնում ստացել է 3,023,474 դրամ աշխատավարձ, «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ից 202 միլիոն 177 հազար 200 դրամ վարկ է վերցրել, 231,000 դրամ էլ նվիրատվություն է ստացել: Առուշանյանի կինը հայտարարագրել է՝ -2 բնակարան Երևանում, -4,076,000 դրամ ավանդ: -35,000,000 դրամ կանխիկ գումար-20,000 եվրո: Նրա բանկային հաշիվներին եղել է 899,000 դրամ, 2,217 դոլար և 700 եվրո: Հ․Գ․ Ու սա միայն պաշտոնական ու սեփական անունով հայտարարագրածն է։