Քաղաքականություն

Երբեմնի իմքայլական Աննա Գրիգորյանը պայքարում է Քոչարյանի ցուցակում 3-րդ կինը լինելու համար. civic

Հեղափոխության շնորհիվ Սյունիքից պատգամավոր դարձած, այնուհետև «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը, Civic.am-ի տեղեկություններով, այժմ պայքարում է Ռոբերտ Քոչարյանի դաշինքի 3-րդ կինը լինելու համար, թեև նրան առաջարկվել է 4-րդը լինել։

Ինչպես հայտնի է՝ Քոչարյանի ցուցակում առաջին կինը լինելու է ՀՀԿ անդամությունը սառեցրած Արփինե Հովհաննիսյանը, իսկ երկրորդը՝ դաշնացական Լիլիթ Գալստյանը։ Ընդ որում, Աննա Գրիգորյանը Քոչարյանի ցուցակ է մտել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի քվոտայով։ Իսկ Վահե Հակոբյանը, ինչպես հայտնի է, Սյունիքի անհնազանդության համակարգողն է և Սյունիքի համայնքապետերին ներառել է իր «Վերածնվող Հայաստան» կուսակցությունում։ Որոշ տեղեկություններով՝ նա առնչություն ունի վարչապետի դեմ Սյունիքում հայհոյանքներով ակցիաների  կազմակերպմանը։

Ավելի վաղ հայտնել էինք «Իմ քայլը» խմբակցությունը լքած մեկ այլ պատգամավորի՝ Թագուհի Թովմասյանի՝  ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ցուցակում առաջին կինը լինելու մասին:

Ամենաընթերցվածները

Exit mobile version