Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է.
Հայաստանն իր ամեն ինչը Ռուսաստանին է հանձնել մի սին հույսով՝ որ Մոսկվան ԼՂ-ն սկուտեղի վրա կմատուցի մեզ: Ավելի ճիշտ՝ դա ասել են ժողովրդին: Գործնականում իրենք գիտեին, որ այդպես չի լինելու: Եւ քանի դեռ հնարավորություն ունեին՝ ,,վասն հայրենյաց,, մինչեւ վերջ քերել են երկրի սուղ ռեսուրսները:
Թե բա՝ նրանց օրոք հող չի հանձնվել: Ավելի վատ: Երբ գիտեին, որ խաղաղ վերադարձնելու այլընտրանքն ավերիչ պատերազմն է լինելու: Բայց ոչ կարգավորման են հասել, ոչ էլ՝ բանակի արդիականացման: Իսկ ամենավերջում էլ իշխանությունը հանգիստ հանձնել են: Հետն էլ՝ գալիք արհավիրքների համար պատասխանատվութոյւնը: