Այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը։ Ամիսներ առաջ Արամ Մանուկյանը՝ խոսելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին՝ հայտարարել էր. «Քոչարյանը պաշտպանվելու համար օգտագործում է գողացված փողերը», «ապօրինաբար դուրս է բերել մշակութային արժեքները», «նա գողացել է իշխանությունը»:
Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել այդ տեղեկությունները, որը զրպարտություն է համարում, և ներողություն խնդրել վիրավորանքի համար:
«ՉԻ». Հետաքրքիր մարդ է այդ Արամ Մանուկյանը: Հիմա էս ո՞ր դարն է, որ այդպես ուղիղ, բացեիբաց հայտարարեն մարդու անցյալի ու արածների մասին: Էն էլ մի մարդու, որը դատի տալու, տոննաներով փաստաբաններ վարձելու խնդիր չունի, ու որի լեզուն ՍԴ որոշումից հետո բացվել է:
Բա դրա համար ձև կա, տարբերակներ կան, այնպես ասել, որ դատի տալու ոչ մի շանս չթողնես: Ջանիկ Ադամյանի գործը դրա ամենավառ օրինակն է:
Ուրեմն, Ջանիկը բանաստեղծություն էր գրել, որտեղ այսպիսի տողեր կային՝
«Անաղուհաց քրդի շունը շուտ մոռացավ Վազգենին,
Հաստատ խառն է նրա մատը «Հոկտեմբերի 27»-ի գործին»:
Քոչարյանն էլ բռնել ու այդ մարդուն դատի էր տվել՝ իրեն վիրավորելու համար: Չնայած՝ նրա անունը նշված չէր բանաստեղծությունում: Մի ամբողջ քրեական գործ հարուցեցին, Աղվան Հովսեփյանով, բանով, հետո հասկացան, որ էշություն են արել, քանի որ Քոչարյանին էին վերագրել «անաղուհաց քրդի շուն» արտահայտությունը, ու հանրությունը դրա վրա ղժժում էր: Ստիպված գործը կարճեցին: Ընդ որում՝ շատ հետաքրքիր հիմնավորմամբ՝ «իրադրության փոփոխության պատճառով»: Մի խոսքով՝ խայտառակ եղան:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։