Լուռ հայրենսիրության դաս, որի դիմաց քաղաքական բոլոր հացկատակները նողկալի ոչնչություն են
Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է.
Հայրը քառասունչորսօրյա պատերազմի առաջին օրը զոհված տասնութամյա որդու հիշատակին աղբյուր է կառուցել, խաչքար, իր միջոցներով եւ վարպետի իր ձեռքերով՝ տաղավար… Որպեսզի գյուղի երիտասարդները տոն կամ հիշատակի, ծննդյան տարեդարձի օրով իրենց մի կտոր աղուհացը, մի բաժակ գինին կիսելու հարմար տեղ ունենան: Իրական մարդու իրական վարք: Լուռ հայրենսիրության դաս: Հավատի եւ վաղվա օրվա հանդեպ հավատի դաս: Որի դիմաց քաղաքական բոլոր հացկատակները նողկալի ոչնչություն են: