Հասարակություն

Էջմիածնում սպանվել է Դոն Պիպոյի թիկնապահը. հայտնաբերվել է 30 պարկուճ, վթարված մեքենա՝ կրակոցի հետքերով. Shamshyan

Երեկ՝ մայիսի 4-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության , ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ: Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն   է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները  նշված վայրում հայտնաբերել  են ինքնաձիգից արձակված 30-ից ավել կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է  վթարված Hyundai Elantra  ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր,  կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի  ավտոմեքենա:

Ոստիկանությունն  ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, կատարվել է դեպքի վայրի զննություն:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը,  դեպքի վայր  է ժամանել նաև Վաղարշապատի դատախազը:

Ըստ կայքի տեղեկությունների, սպանված երիտասարդը Դոն Պիպոյի թիկնապահներից է եղել:

Ամենաընթերցվածները

Exit mobile version