Սոցցանցեր

Վստահաբար տեղեկացնում եմ ձեզ, որ պատերազմի ընթացքում ֆեյսբուկյան հայտնի ոչմիթիզիականներից որևէ մեկի մարմնից չի պակասել ոչմիթիզ միս

Ռուբեն Վարդազարյանը ֆեյսբուքում գրել է․

ՈՉ ՄԻ ՄԵՌԱԾ ՄԱՐԿԵՏՈԼՈԳ

2007 թվից Ֆեյսբուկում եմ։ Մեկ մարդու պես՝ անգիր ճանաչում եմ այս տիրույթի բոլոր հայտնի խումբ–խմբավորումներին, գլխավոր և երկրորդական գործիչներին, հիմնական և կուլիսային պրոպագանդիստներին բանին։ Հաշիվ առ հաշիվ գիտեմ բացառապես բոլոր պոպուլյար ու փիս լաչառ, փիս նժդեհական, փիս ագրեսիվ, փիս հայրենասեր ոչմիթիզական ստուտուսցիչներին։

Առանց չափազանցության՝ բոլորին գիտեմ…

Եվ ահա վստահաբար տեղեկացնում եմ ձեզ, սիրելի փաբահայեր, որ այս վերջին պատերազմի ընթացքում ֆեյսբուկյան հայտնի ոչմիթիզիականներից որևէ մեկի մարմնից չի պակասել ոչմիթիզ միս։ Նրանցից գեթ մեկը ոչ միայն չի զոհվել, այլ անգամ չի վիրավորվել պատերազմում։ Ոնց կային՝ սիրուն, խնամված, կանացի սպիտակ մաշկով, նույն ձև էլ մնացել են։

Մեկը չկա նրանցից, որ մեռած լինի հայրենիքի թիզի համար։ Ասում են՝ 5000 հոգի զոհվել ա, 10000 հոգի վիրավորվել։ Այս բոլոր քաջերի թվում չկա մեկը, ով երբևէ՝ մինչև պատերազմը, Ֆեյսբուկում հայտնի լիներ որպես լաչառ ոչմիթիզական ստատուսչի–բլոգեր–վերլուծաբան։ Ախպեր ջան, մեկը չկա էդ զոհված ու վիրավորված տղերքի մեջ, ով երբևէ ինձ ու իմ նմաններին “թրքասեր, անհայրենիք, վախկոտ չաթլախ” անվաներ Ֆեյսբուկում։ Չկա ու չկա։

Բոլոր անվանողները՝ էդ իբր հայրենիքավոր, նժդեհական մեծ մտածողներն ու էքսպերտները, ոնց եղել են մինչև նոյեմբերի 9–ը, նույն ձև կան հիմա։ Նույն ձև փրփուրը բերաններին գրում են, գրում են, կլլլրտում են, լայվ են մտնում, նորից գրում են, չեն հագենում, ավելի են չարանում, գրում են–գրում են։ Իրենց մոտ ամեն բան նույնն է։ Մեկը չի մեռել։ Մեկի ոտքը չի մնացել Ջաբրայիլում, մեկի աչքը չի թափել Մարտունիում։

Ու հիմա՝ մի շատ ազնիվ հարց – ԽԻ՞։

Խի՞ ա էնպես ստացվում, որ սովորական մարդկանց տարիներ շարունակ այլանդակ ռադիկալ արժեքներով ու աշխարհահայացքով կերակրող պրոպագանդիստներից գոնե մեկի անգամ մազը չի ծռվել սեփական հայրեասիրությունն ու ոչմիթիզականությունը ապացուցելու էս ամենահարմար առիթի ընթացքում։ Թշնամին հաջողացրել է կռվով՝ արյան ու մահվան գնով պոկել հայրենիքից ոչ թե ընդամենը մեկ թիզ, այլ 12 000 Կամազ թիզ հող, սակայն արի ու տես այդ օրհասական պահին (ինչպես սիրում է կրկնել Շուշան Պետրոսյանը) չի մեռել կամ ծանր վիրավորվել Շուշան Պետրոսյանի շրջապատից և ոչ մի հայտնի բլոգեր–միլիտարիստ։

Գիտե՞ք՝ խի՞։

Որովհետև, իմ միամիտ հայրենակիցներ, իրենք՝ էդ ոչմիթիզական պրոպագանդիստները, ընդամենը մարկետոլոգներ են։ Իսկ ինչպես ցանկացած մարկետոլոգ, իրենք նույնպես, երբեք չեն օգտվում այն ապրանքից, որը գովազդում են։

Իրենք, չգիտեմ ինչ նպատակով, տարիներ շարունակ “խուրդում են” էդ գաղափարները ձեզ վրա, որ դուք գնաք կոտորվեք ու ինվալիդ դառնաք էդ գաղափարների իրականացման համար, սակայն հենց իրենցից ոչ մեկը, եսիմ ոնց, ո՛չ մեռնում է, ո՛չ էլ ինվալիդ դառնում։ 4 տարվա մեջ 3 պատերազմ եղավ՝ դրանցից մեկը չմեռավ։ Կապիկություն անող՝ ինչքան ուզեք, բայց այ մեռած կամ վիրավոր պաթոսագիր ֆեյսբուկահայ – զրո։

Լա՛վ, հարց չկա, ես թրքասեր, վախկոտ ու անհայրենիք մեկն եմ՝ ինձ բան չի եղել։ Արա, բայց ո՞նց ա ստացվում, որ 15 տարի մենակ “պատերազմ, ոչմիթիզ հող, մեր պապերի մուռը, Մոնթե, Նժդեհ ու Բերձոր” աղաղակող, ամեն քայլափոխի մարդկանց վիրավորող ու պիտակավորող, այլակարծությունը լռեցնող գոնե կես հոգի արու, առողջ բլոգեր–վերլուծաբան չկա, որ զոված լինի, կամ գոնե թոքը ծակած լինի, տո կամ գոնե անհետ կորած լինի։ Խույ թե անհետ կորել են։ Բոլորի տեղն էլ հայտնի ա։ Հեչ չանհանգստանաք՝ նույն տեղերում են, նույն գործի վրա։

Ասում եմ, էլի՝ իրենք մարկետոլոգ են, ախպեր ջան, իսկ դուք՝ իրենց թիրախ զանգվածը։

Կյանքում տեսած կա՞ք չինական ավտո գովազդողը չինական ավտոյով գա գործի։

Է նույնն էլ սրանք են։

Ամենաընթերցվածները

Exit mobile version