Քաղաքականություն
Վարդան Ոսկանյան․ Արցախը Հայաստանի համար ռազմավարական խորք և փրկօղակ էր
Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Արցախը Հայաստանի «վզին գցած պարան» չէր, այլ անվտանգությունն ապահովող ռազմավարական նշանակություն ունեցող տարածք։
Նա նշել է, որ աշխարհում ռազմավարական խորքի գաղափարը՝ որպես պետության անվտանգության կարևոր բաղադրիչ, չի վերացվել։ Ոսկանյանի գնահատմամբ՝ Քարվաճառի բարձունքներից մինչև Արաքսի հովիտ ընկած տարածքն ապահովում էր Շաքի գյուղի և Հայաստանի Հանրապետության բազմաթիվ այլ բնակավայրերի անվտանգությունը։
Իրանագետի պնդմամբ՝ այժմ այդ ռազմավարական խորքը չկա, ինչի հետևանքով թշնամու զինված ուժերը կարող են Հայաստանի ամենանեղ հատվածով հասնել հայկական գյուղերին։
Աղբյուր՝ yerevan.today