Որեւէ առանձին ուժ իշխանափոխության բավարար ռեսուրս չունի: Եթե քաղաքական ներկայիս դասավորությամբ ընտրություններ լինեն, ապա կառավարություն կձեւավորվի արտաքին, պարտադրված ,,համաձայնությամբ,,: Իսկ դա Հայաստանի սուվերենության վերջն է: Տեր-Պետրոսյանն առաջարկել է փրկել Հայաստանի սուվերենությունը: Չընդունել այն, նշանակում է գործող իշխանության հետ կիսել Հայաստանի նախ պետական, ապա եւ, հավանական է, տարածքային մասնատման, Արցախի վերջնական կորստի համար պատասխանատվությունը: